Բորդո I համալսարան
Բորդո I համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան |
Հիմնադրված է | 1971 |
Լուծարված է | ապրիլի 1, 2014 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Talence? |
![]() |
Բորդո I համալսարան, Ֆրանսիական համալսարան, որը պատկանում է Բորդո ակադեմիային և գտնվում է Բորդոյի քաղաքամերձ Տալանսում։ Հիմնադրվել է 1971 թվականին[1]։ 2010 թվականին համալսարանը զբաղեցրել է 301-400-րդ տեղը աշխարհի համալսարանների ակադեմիակա վարկանիշում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Bordeaux_1_Haut_Carre_001.jpg/150px-Bordeaux_1_Haut_Carre_001.jpg)
1968 թվականի մայիսյան իրադարձություններից հետո Էդգար Ֆորի հրամանով Բորդոյի համալսարանը, ինչպես նաև շատ ֆրանսիական համալսարաններ, լուծարվել է ավելի փոքր համալսարանների՝ Բորդո I, Բորդո II և Բորդո III։ 1971 թվականին պաշտոնապես բացվեց Բորդո I համալսարանը, որի հիմնական ուղղությունն էր իրավունքը, տնտեսագիտությունը և ճշգրիտ գիտությունները։ 1995 թվականին որոշվեց Բորդո I-ում թողնել միայն ճշգրիտ գիտությունները և տեխնոլոգիաները, իսկ իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետները տեղափոխում են նորաստեղծ Բորդո IV։ 2009 թվականին բացվում է Բորդոյի պոլիտեխնիկական համալսարանը, որը միավորում էր Բորդո քաղաքի 6 ինժեներական դպրոցներ[3][4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի կազմի մեջ են մտնում 5 ֆակուլտետ, Բորդո I Տեխնոլոգիական համալսարանական ինստիտուտը, Տիեզերքի մասին գիտությունների Բորդոյի պոլիտենիկական համալսարանն ու Ակվիտանիի դոկտորական դպրոցը։ Համալսարանն ունի նաև երկու օժանդակ բաժիններ՝ բակալավրիատի բաժին, որը համակարգում է աշխատանքը և ուսուցումը բարձրագույն կրթության 1-ին փուլում, և Աժենի համալսարանական գիտական բաժին, որը զբաղվում է նոր տեխնիկական և գիտական դիպլոմների մշակմամբ[5]։
Ֆակուլտետներ
- Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Ծովի և հողի մասին գիտության ֆակուլտետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Университет Бордо 1» (ֆրանսերեն) — История университета до 2000 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Академический рейтинг университетов мира» (անգլերեն) — Франция. Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Университет Бордо 1» (ֆրանսերեն) — История университета после 2000 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Légifrance» (ֆրանսերեն) — Акты и законы о создании политехнического института в Бордо.
- ↑ «Университет Бордо I» (ֆրանսերեն) — Структура университета. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորդո I համալսարան» հոդվածին։ |
|